Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Մեծ Բրիտանիայում սպառնացող ջրհեղեղի պատճառով 10 հազար մարդ է տարհանվել

Մեծ Բրիտանիայում սպառնացող ջրհեղեղի պատճառով 10 հազար մարդ է տարհանվել
06.12.2013 | 23:51

Շուրջ 10 հազար մարդ է տարհանվել Մեծ Բրիտանիայում` սպառնացող ջրհեղեղի պատճառով: «Տարերային աղետի սպառնալիքի պատճառով իրենց բնակավայրերը լքել են հարյուրավոր ընտանիքներ»,-այս մասին հաղորդել է Շրջակա միջավայրի պահպանության գործակալության աշխատակցուհի Մառլետ Էլվորտը` նշելով, որ նման մակընթացություններ վերջին 60 տարում տեղի չեն ունեցել: Մարդկանց տարհանման աշխատանքները սկսվել են երեկ գիշերվանից և մինչև առավոտ նրանց թիվը կազմել է 10 հազար: Էլվորտի փոխանցմամբ, շուրջ 2 հազար տուն ներկայումս գտնվում է հեղեղման գոտում, տասնյակ հազարավոր մարդիկ էլ մնացել են առանց էլեկտրականության:
Տեղի լրատվամիջոցները նշում են, որ մեկ օր առաջ Շոտլանդիան և Անգլիայի հյուսիսային շրջանները հայտնվել են փոթորկային սաստիկ ցիկլոնի ներքո, ինչի պատճառով խախտվել են երկաթուղային, ավտոմոբիլային և ավիացիոն հաղորդակցությունները:
Այս պահին բազմաթիվ ավտոճանապարհներ փակ են, տարերքի զոհ են դարձել երկու հոգի, տասնյակ մարդիկ տուժել են:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ